Առանց ավելորդ խոսքի. Իրինա Շեյքը` կիսաթափանցիկ ցանցավոր զգեստով

Իրինա Շեյքը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին. և հիմա խոսքը ոչ թե այն մասին է, որ մոդելը կրկին վերամիավորվել է Բրեդլի Կուպերի հետ, այլ սուպերմոդելի նոր ելքի մասին։

Երեկ երեկոյան Լոնդոնում կայացել է բրիտանական Vogue-ի Forces For Change գալա-ընթրիքը։ Պաշտոնական ելքի համար Իրինան ընտրել է Alaïa-ից կիսաթափանցիկ զգեստ, որը հիանալի ընդգծել է աստղի կազմվածքը։ Իսկ մոդելի ոտքերին անսովոր կրունկով կոշիկներ էին։

Հիշեցնենք, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը բաժանվել են 2019 թվականին՝ չորս տարվա հարաբերություններից հետո։ Զույգն ունի դուստր՝ Լեան։ Սակայն կարծես թե այժմ բոլոր տարաձայնությունները անցյալում են՝ պապարացիները հաճախ են լուսանկարում զույգին դստեր հետ զբոսնելիս, իսկ ոչ վաղ անցյալում նրանք միասին նշոել են Գոհաբանության օրը։