Քանյե Ուեսթն Իլոն Մասկին «գենետիկ հիբրիդ» է անվանել․ Մասկն արձագանքել է

Ռեփեր Քանյե Ուեսթն ամերիկացի գործարար Իլոն Մասկին «գենետիկ հիբրիդ» է անվանել՝ հայտարարելով, որ նա, ամենայն հավանականությամբ, կլոնավորված է։ Այս մասին նա գրել է իր ինստագրամյան էջում։

«Ես միա՞կն եմ, ով կարծում է, որ Իլոնը կարող է կիսով չափ չինացի լինել: Երբևէ տեսե՞լ եք նրա մանկության լուսանկարները: Վերցնենք չինացի հանճարին ու զուգադրենք նրան հարավաֆրիկացի սուպերմոդելի հետ, և մենք կստանանք Իլոն: Ասում եմ Իլոն, քանի որ, ամենայն հավանականությամբ, գոյություն ունի 10-30 Իլոն և նա առաջին գենետիկ հիբրիդն է»,- գրել է երաժիշտը, ապա հավելել, որ պետք չէ մոռանալ նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի մասին։

«Ներողություն եմ խնդրում եկեղեցում հայհոյանքներ օգտագործելու համար, բայց ես դեռ այլ բառեր չեմ գտնում Օբամայի համար», – հավելել է Ուեսթը։

Ավելի ուշ Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ռեփերի այդ հայտարարությանը՝ գրելով, որ նման որակումը որպես հաճոյախոսություն է ընդունում։