Պավել Պրիլուչնին որդու հետ լուսանկար է հրապարակել. դերասանը հանգստյան օրերն անցկացրել է երեխաների հետ

2020 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Պավել Պրիլուչնին և Ագատա Մուցենիեցեն որոշել են խզել հարաբերություններն ութ տարվա ամուսնությունից հետո։ Նույն թվականի ամռանը զույգը պաշտոնապես բաժանվեց։ Դերասանները միասին մեծացնում են երկու երեխաներին՝ որդի Տիմոֆեյին և դուստր Միային։

Պավելն հանգստյան օրերն անցկացրել է երեխաների՝ որդու և դստեր շրջապատում։ Դերասանը նկար է հրապարակել որդու և կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի հետ։ «Երեկոյան զբոսանք»,- դերասանը մեկնաբանել է կադրը:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Պավելն ամուսնացել է դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ։ Խոսակցություններ կան, որ Պավելն ու Զեփյուռը երեխայի են սպասում։ Ըստ Starhit-ի՝ զույգը վերջերս այցելել է մերձմոսկովյան Լապինո հիվանդանոց՝ հանդիպելու լավագույն մանկաբարձ-գինեկոլոգներից մեկի հետ։