Սերը մեծ քաղաքում. Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը՝ դստեր հետ զբոսանքի ժամանակ

Այս տարվանից կարելի էր ամեն ինչ սպասել, բայց ոչ Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի վերամիավորումը։ Ո՞վ կմտածեր, որ մի քանի տարի անց նախկին սիրահարների միջև նորից կայծ կբռնկվի։ Նախօրեին աստղերին միասին նկատել են Նյու Յորքում։

Զույգը 5-ամյա դստեր՝ Լեայի հետ զբոսնել է քաղաքում։ Աստղային ընտանիքը հավաքվել է տաք հագուստով և գնացել հիանալու տոնական զարդարանքներով և տոնածառով, որը ամեն տարի տեղադրվում է Ռոքֆելլեր կենտրոնի մոտ: Ի դեպ, ըստ լուրերի՝ Իրինան ու Բրեդլին առաջիկա տոները միասին են անցկացնելու։

Հիշեցնենք, որ աստղերը բաժանվել են 2019 թվականին՝ չորս տարվա հարաբերություններից հետո։ Զույգն ունի դուստր՝ Լեան։ Սիրահարների բաժանման պատճառն անհայտ է, բայց ոմանք ենթադրում են, որ դերասանը կարող էր զգացմունքներ ունենալ Լեդի Գագայի հանդեպ։