Ամեն ինչ նորից է սկսվում․ Էմբեր Հերդը բողոք է ներկայացրել Ջոնի Դեփի դեմ

Հաղորդվում է, որ Էմբեր Հերդի փաստաբանները 68 էջանոց նոր բողոք են ներկայացրել Ջոնի Դեփի դեմ:

Ինչպես գրում է The New York Times-ը, Հերդի փաստաբանները մի քանի հայց են ներկայացրել՝ պնդելով, որ դատը տեղի է ունեցել սխալ նահանգում։ Նրանք նաև առարկել են որոշ ապացույցներ բացառելու դատավորի որոշմանը, ներառյալ այն ժամանակվա թերապևտների գրառումները, որոնք, ըստ նրանց, փաստում էին բռնության մասին:

Հերդի թիմը խնդրել է բեկանել երդվյալ ատենակալների դատավճիռը՝ կա՛մ մերժելով Դեփի պնդումները, կա՛մ նշանակելով բոլորովին նոր դատավարություն:

«Դատարանը ոչ պատշաճ կերպով թույլ չի տվել երդվյալ ատենակալներին լսել մի քանի առանձին գործեր, որոնցում Հերդը հայտնել է Դեփի բռնության մասին բուժաշխատողին»,- գրել են փաստաբանները։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին երդվյալ ատենակալները միաձայն Էմբեր Հերդին մեղավոր ճանաչեցին Ջոնի Դեփի դեմ գործով և նրան պարտադրեցին փոխհատուցում վճարել դերասանին 15 միլիոն դոլարի չափով։