Օրվա լուրը․ Քանյե Ուեսթը տեղափոխվում է Telegram

Երգիչ, դիզայներ Քանյե Ուեսթը տեղափոխվում է Telegram։ Տեղեկությունը հայտնվել է ամերիկացի լրագրողներից մեկի էջում։

«Շուտով հասանելի կլինիYe-ի Telegram-ի պաշտոնական ալիքը։ Հետևե՛ք այս ալիքին»,- գրել է Նիկոլաս Ջ. Ֆուենտեսը: Ռեփերի երկրպագուները մեծ ոգևորությամբ են ընդունել լուրը և սպասում են դրա իրագործմանը։

Նշենք, որ ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ Քանյեի թվիթերյան օգտահաշիվը կրկին կարգելափակվի՝ բռնության հրահրման կանոնների հերթական խախտման պատճառով։