Ափսոս, որ չկարողացանք 90 րոպե վայելել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խաղը․ Ջորջինա Ռոդրիգես

Ջորջինա Ռոդրիգեսը վրդովված է, որ երեկ Կրիշտիանու Ռոնալդուն չի եղել Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում։

Հարձակվողը մնացել է Պորտուգալիայի հավաքականի պահեստայինների թվում ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչի՝ Շվեյցարիայի դեմ հանդիպմանը (6:1) և փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին։

«Շնորհավորում եմ, Պորտուգալիա:

Երբ 11 խաղացող երգում էին հիմնը, բոլոր տեսախցիկները կենտրոնացած էին քո վրա։ Ափսոս, որ չկարողացանք 90 րոպե վայելել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խաղը։ Երկրպագուներն անդադար պահանջել են քեզ դաշտ դուրս բերել և վանկարկել են քո անունը։

Թող Աստված և սիրելի ընկեր Ֆերնանդոն շարունակեն քայլել ձեռք ձեռքի տված և մեզ ևս մեկ հուզիչ երեկո պարգևեն»,- Instagram-ում գրել է Ռոդրիգեսը։