Շակիրան խոսել է Ժերար Պիկեի կրկնօրինակի հետ սիրավեպի մասին

Այս ամառ Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվեցին տասներկու տարվա հարաբերություններից հետո։ Ըստ լուրերի՝ երգչուհին հեռացել է ֆուտբոլիստից անմիջապես այն բանից հետո, երբ իմացել է նրա դավաճանության մասին։ Երկրպագուները շատ էին անհանգստանում աստղի համար, քանի որ բոլորս գիտենք, որ դավաճանության հետ հեշտ չէ հաշտվել։ Այնուամենայնիվ, արտիստուհուց քիչ ժամանակ է պահանջվել իրեն վերագտնելու համար։ Նա վերադարձել է աշխատանքին, ինչպես նաև իրեն նվիրել երեխաներին:

Բաժանվելուց հետո երկրպագուները սկսեցին էլ ավելի ուշադիր հետևել Շակիրայի կյանքին։ Վերջերս նրանք նկատել են, որ երգչուհին ժամանակ է անցկացնում սերֆինգի մարզիչ Գորկա Էզկուրդիայի հետ։ Իհարկե, շատերն անմիջապես մտածեցին, որ նրանց միջև ինչ-որ բան կա, սակայն աստղը հերքել է նոր սիրավեպի մասին լուրերը։

«Իմ երեխաների նկատմամբ հարգանքից ելնելով և այն ամենի միջով, ինչ նրանք այժմ անցնում են, ես խնդրում եմ լրատվամիջոցներին դադարեցնել շահարկումները: Ես զուգընկեր չունեմ կամ ինչ-որ մտքեր այդ ուղղությամբ: Միայն երեխաներին նվիրվելու ցանկություն»,- ասել է կոլումբիացի երգչուհին: