Ռոբերտ Դաունի կրտսերի նոր կորպարը․ դերասանն անճանաչելի է դարձել

Ռոբերտ Դաունի կրտսերը որոշել է չսպասել նոր տարվան ու փոխել է իր կերպարը հիմա։ Ճիշտ է, միայն ֆիլմում դերի համար։ Պապարացիներին հաջողվել է մի քանի կադր նկարահանել «Սիմպատիզատոր» ֆիլմի նկարահանման հրապարակից ու դերասանին ֆիքսել նոր սանրվածքով։

Նկարներում Ռոբերտը հայտնվել է կարմիր մազերով։ Այնուամենայնիվ, երկրպագուները արագ կռահել են, որ դա կեղծամ է, քանի որ հոկտեմբերի վերջին նա խնդրել է երեխաներին սափրել իր գլուխը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին աստղի ծանր մանկության մասին։ Ռոբերտը երկար ժամանակ պայքարում էր կախվածության դեմ։ Ինչպես պարզվել է, հայրը նրան «ծանոթացրել է» անօրինական նյութերի հետ։ Այդ ժամանակ դերասանն ընդամենը վեց տարեկան է եղել։ Ծնողը նրան «հյուրասիրել է» տանը պոկերի խաղի ժամանակ։ Տարիներ անց ռեժիսորը խոստովանել է, որ «սարսափելի, խորը սխալ» է թույլ տվել։