Ռոզա Լինի «Snap»-ը Spotify-ում երկրորդ ամենաշատ լսված եվրատեսիլյան երգն է

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը գրանցել է հերթական ռեկորդը. hամաշխարհային հիթ դարձած «Snap»-ն արդեն երկրորդ ամենաշատ լսված եվրատեսիլյան երգն է Spotify-ում, հայտնում է «Հայաստանը Մանկական Եվրատեսիլում» ֆեյսբուքյան էջը։

Ավելի վաղ Ռոզա Լինը զուգերգ էր ներկայացրել «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունքան Լոուրենսի հետ:

2023 թվականին էլ երգչուհին մասնակցելու է Էդ Շիրանի համերգային շրջագայությանը Հյուսիսային Ամերիկայում՝ ելույթ ունենալով բացման հատվածում: