Օլիվիա Ուայլդը՝ թափանցիկ ժանյակավոր զգեստով, որը նման է արվեստի գործի

Երեկ երեկոյան հոլիվուդյան աստղերը «տոնել են» People’s Choice Awards մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունեցել Սանտա Մոնիկա քաղաքում։ Հյուրերի թվում աչքի է ընկել Օլիվիա Ուայլդը։

Դերասանուհին պաշտպանել է միտումնավոր սեքսուալության թրենդը՝ ընտրելով Dior Resort 2023 հավաքածուից թափանցիկ ժանյակավոր զգեստ՝ զանգվածային կաշվե գոտիով՝ ոսկեգույն ճարմանդով: Ճակատագրական տեսքը նա լրացրել է բաց թողված վարսերով և ընդգծված աչքերով դիմահարդարմամբ։ Էլ ի՞նչ է պետք, որպեսզի բոլորը խոսեն քո մասին:

Օլիվիա Ուայլդը և Հարի Սթայլսը բաժանվեցին անցյալ ամիս՝ երկու տարվա հարաբերություններից հետո: Աստղերի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք մնացել են ընկերներ և որոշել են ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց աշխատանքին։