Սելին Դիոնը խոստովանել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի

Կանադացի երգչուհի Սելին Դիոնն իր երկրպագուներին հայտնել է, որ նյարդային հիվանդությամբ է տառապում, ինչի պատճառով չի կարողանա հաջորդ տարվա գարնանը բեմ վերադառնալ։ Երգչուհին այդ մասին հայտնել է սոցցանցերում տեսաուղերձի միջոցով։

«Երկար ժամանակ է` առողջական խնդիրներ ունեմ, և ինձ համար իսկապես բարդ էր այդ մասին խոսել, ասել, թե ինչի միջով եմ ես անցնում… Ինձ մոտ հազվադեպ նյարդային հիվանդություն է հայտնաբերվել, որը կոչվում է «մկանային ձգվածության համախտանիշ», և այդ հիվանդությունը միլիոնից 1 մարդու մոտ է ախտորոշվում»,– ասել է Սելին Դիոնը։

Նա հստակեցրել է, որ հիվանդությունը նյարդային կծկումներ է առաջացնում, որոնք խանգարում են շարժվել և երգել։ Երգչուհին բուժվում է և հուսով է, որ շուտով կապաքինվի։