Անա դե Արմասը՝ IMDb-ի լավագույն կինոաստղ

IMDb համացանցային կինոպորտալը հրապարակել է 2022 թվականի գլխավոր կինոաստղերի վարկանիշը։ Այն հիմնված է կայքի ամսական ավելի քան 200 միլիոն այցելուների իրական էջադիտումների վրա:

Առաջին տեղը բաժին է հասել Անա դե Արմասին: Նա մարմնավորել է դերասանուհի Մերիլին Մոնրոյին «Շիկահերը» ֆիլմում։ Ռեժիսոր Էնդրյու Դոմինիկի ֆիլմը դարձել է տարվա ամենաքննարկվող նախագծերից մեկը։

Երկրորդ տեղում Էմմա Դ’Արսին է՝ HBO-ի «Վիշապի տունը» սերիալի գլխավոր աստղերից մեկը։ Երրորդում նույնպես «Վիշապի տունը» սերիալի դերասանուհիներից Միլի Օլքոքն է։

Լավագույն տասնյակում ներառվել են նաև Ջոզեֆ Քուինը («Տարօրինակ դեպքեր»), Ջուլիա Գարները («Օզարկ»), Միլի Բոբի Բրաունը («Տարօրինակ դեպքեր»), Լիլի Ջեյմսը («Փեմն ու Թոմին»), Զոի Կրավիցը («Բեթմեն») և Ջեյմի Քեմփբել Բաուերը («Տարօրինակ դեպքեր»):

Անա դե Արմասը կուբական ծագմամբ իսպանացի դերասանուհի է։ Կարիերան սկսել է 2006 թվականին՝ Կուբայում։ Հայրենիքում և Իսպանիայում հաջողություններից հետո տեղափոխվել է Հոլիվուդ և հայտնի դարձել ամբողջ աշխարհում:

Սեպտեմբերին Netflix-ը հրապարակեց «Շիկահերը» գեղարվեստական ​​ֆիլմը, որում Անան մարմնավորում է Մերիլին Մոնրոյին։ Ֆիլմը հիմնված է գրող Ջոյս Քերոլ Օութսի համանուն վեպի վրա, այն կենսագրական չէ, այլ դերասանուհու կյանքի գեղարվեստական ​​մեկնաբանությունն է։ Ռեժիսոր Էնդրյու Դոմինիկը նկատեց Դե Արմասի խաղը «Ով է այնտեղ» թրիլլերում և նրան տվեց դերն առաջին լսումներից հետո: Նկարահանումների նախապատրաստումը երկար տևեց։

Վենետիկի 79-րդ կինոփառատոնի համաշխարհային պրեմիերայի ժամանակ հանդիսատեսը 14 րոպե հոտնկայս ծափահարություններով պատվեց ֆիլմի ստեղծողներին, ինչը փառատոնի տարվա ռեկորդն էր։ Քննադատները հիացած էին Անայի խաղով։