Ո՞վ է Խորվաթիայի ամենագեղեցիկ ֆուտբոլիստը՝ ըստ հայտնի խորվաթ մոդելի

Խորվաթ մոդել Իվանա Կնոլը, ով հատուկ ուշադրության է արժանանում Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, պատմել է, որ իր համար Խորվաթիայի ազգային հավաքականի ամենագեղեցիկ ֆուտբոլիստը գերմանական «Լայպցիգի» 20-ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլն է:

«Լուկա Մոդրիչն իմ ֆավորիտն է, նա լավագույն խաղացողն է: Ամենագեղեցիկը, ըստ իս, Յոշկո Գվարդիոլն է»,- մոդելի խոսքը մեջբերում է Jutarnji-ն:

Հիշեցնենք, որ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում խորվաթները կմրցեն Բրազիլիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին ու կմեկնարկի Հայաստանի ժամանակով 19:00-ին: