Վիկտորյա Բեքհեմը խոստովանել է, որ ռինոպլաստիկա չի արել. ի՞նչ են ասում լուսանկարները

Վիկտորյա Բեքհեմը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Երգչուհին վերջերս նկարահանվել է հայտնի դիմահարդար Շարլոտ Թիլբերիի Սուրբ Ծննդյան տեսահոլովակում, որտեղ նա պատասխանել է գեղեցկության մասին որոշ հարցերի:

Շառլոտայի հետ զրույցում Վիկտորյան մեկնաբանել է իր ռինոպլաստիկայի մասին լուրերը. «Մարդիկ անընդհատ ասում են, որ ես ռինոպլաստիկա եմ արել։ Բայց ես դա երբեք չեմ արել, ես միշտ այդպիսի քիթ եմ ունեցել», – ասել է դիզայները: Իհարկե, չենք կարող հստակ ասել, բայց կարծես թե աստղի լուսանկարներն այլ բան են ասում (թեև, հավանաբար, ամեն ինչ կախված է նկարահանման անկյունից): Ընդհանուր առմամբ, ինքներդ եզրակացություններ արեք:

Ոչ վաղ անցյալում Վիկտորիան և Դևիդը նշում էին իրենց ամուսնության տարեդարձը (զույգը միասին է ավելի քան 20 տարի): Հարցազրույցներից մեկում դիզայները պատմել է, որ Դևիդի հետ հանդիպել է ֆուտբոլային հանդիպման ժամանակ, երբ նա դեռ խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ինչպես ավելի ուշ խոստովանեց Վիկտորյան, դա սեր էր առաջին հայացքից։