Օրվա խոսակցությունը. Դուա Լիպան և Ջեք Հարլոուն հանդիպում են

Հոլիվուդում կարծես նոր աստղային զույգ է ձևավորվում՝ Ջեք Հարլոուն և Դուա Լիպան։

Լուրեր են տարածվել, որ նրանք սկսել են հանդիպել Լոս Անջելեսում վերջերս տեղի ունեցած Variety Hitmakers-ի նախաճաշից հետո, որին նրանք երկուսն էլ ներկա էին: Page Six-ը հայտնում է, որ այդ ժամանակվանից նրանք «անդադար կապի մեջ են»:

Ինսայդերները հրատարակչություններին պատմել են, որ Ջեքը «շատ հետաքրքրված էր նրանով և վճռական է տրամադրված»: Բացի այդ, նա մեկնել է Նյու Յորք՝ հանդիպելու երգչուհուն դեկտեմբերի 9-ի ելույթից հետո։ Իսկ հաջորդ օրը նրանց նկատել են Նյու Յորքում ճաշի ժամանակ։

Ջեքին մոտ կանգնած աղբյուրը նաև վստահեցրել է, որ երաժիշտը «պատրաստվում է անել ամեն ինչ, ինչ կարող է, քանի որ միշտ եղել է նրա երկրպագուն»։ Ի դեպ, մայիսին Ջեքը նույնիսկ երգ է նվիրել աղջկան՝ Դուա Լիպա անունով։