Մեգան Մարքլը և արքայազն Հարրին կիսվել են իրենց երեխաների հազվագյուտ լուսանկարով

Netflix հարթակում «Հարրի և Մեգան» վավերագրական սերիալի նոր թրեյլերում Սասեքսի դուքսն ու դքսուհին կիսվել են ընտանեկան նոր լուսանկարով՝ ցույց տալով երեխաներին՝ Արչիին և Լիլիբեթին։ Այս մասին հայտնում է People-ը։

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին շարունակում են գովազդել իրենց վավերագրական սերիալը, որի նոր դրվագը կցուցադրվի Netflix-ով դեկտեմբերի 15-ին:

Սասեքսի դուքսն ու դքսուհին նոր թրեյլերում կիսվել են իրենց երեխաների հետ հազվագյուտ ընտանեկան լուսանկարով։ Սև ու սպիտակ լուսանկարում արքայազն Հարրին իր ուսերին է նստեցրել դստերը՝ Լիլիբեթին, իսկ Մեգան Մարքլը գրկել է որդուն՝ Արչիին։ Լուսանկարն արվել է Կալիֆոռնիայի Մոնտեսիտո քաղաքում գտնվող զույգի տան բակում, որտեղ ամուսինները տեղափոխվել են 2020 թվականին՝ թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների լիազորություններից հրաժարվելուց հետո:

Մեգանն ու Հարրին ամեն ինչ անում են իրենց երեխաներին հանրության աչքից հեռու պահելու համար: Զույգի երկրպագուները Լիլիբեթին տեսել են ընդամենը երեք նկարում:

Harry & Meghan | Official Trailer 2 | Netflix
Harry & Meghan | Official Trailer 2 | Netflix