Time-ն անվանել է 2022 թվականի Թոփ-10 ֆիլմերը

Ամերիկյան Time ամսագիրը ներկայացրել է 2022 թվականի լավագույն ֆիլմերը։ Այս մասին ասվում է հրատարակության կայքում։

Նշվում է, որ «այս տարվա կինոինդուստրիայի շքեղությունը» զարմանալի է։

Ցանկում ներառված է 10 ֆիլմ։

Դրանց թվում է «All Beauty and Bloodshed» վավերագրական ֆիլմն այն մասին, թե ինչպես է Նեն Գոլդինը փորձում պատասխանատվության ենթարկել Purdue Pharma-ին ցավազրկող դեղամիջոցի արտադրության համար: The Inspection ֆիլմը պատմում է երիտասարդ միասեռական աֆրոամերիկացու մասին, որից երես է թեքում մայրը։

Il Buco ֆիլմը մի խումբ երիտասարդ քարանձավագետների մասին է, ովքեր փորձում են ուսումնասիրել Եվրոպայի ամենախոր քարանձավը։ EO ֆիլմը պատմում է Էո անունով էշի մասին, որը բախվում է մարդկային տարբեր որակների։

«Happening» ֆիլմը մի կնոջ մասին է, ով բախվում է անցանկալի հղիության։ Tar-ը, որը պատմում է ուժեղ ու հանդուգն կնոջ մասին, որը սովոր է ամեն ինչի ինքնուրույն հասնել։

Elvis-ը վավերագրական ֆիլմ է երաժիշտ Էլվիս Փրեսլիի մասին։ Armageddon Time-ը վեցերորդ դասարանի աշակերտի մասին է, ով երազում է նկարիչ դառնալ:

Fabelmans-ը ֆիլմ է Արիզոնայում Սթիվեն Սփիլբերգի մանկության հիշողությունների մասին։ Իսկ Aftersun ֆիլմում խոսվում է այն մասին, թե ինչպես են երեխաները տարիների ընթացքում փոխում իրենց վերաբերմունքը ծնողների նկատմամբ։