Ֆիլիպ Կիրկորովի հայրը դուրս է գրվել հիվանդանոցից

Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովի հայրը, ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը դուրս է գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնել է Ֆիլիպի մամուլի քարտուղար Եկատերինա Ուսպենսկայան։

Նա վստահեցրել է, որ Բեդրոս Կիրկորովն արդեն լավ է զգում իրեն։

Բժիշկները պնևմոթորաքս են ախտորոշել, որի ժամանակ թոքերի պլևրալ խոռոչում օդի կուտակում է նկատվում։ Մասնագետները պարզել են, որ Կիրկորովի մոտ թոքաբորբ է առաջացել։