«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղթողը կատարում է Շառլ Ազնավուրի երգը

Դեկտեմբերի 11-ին Հայաստանում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2022» հեղինակավոր երգի մրցույթը, որի շրջանակներում ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքներով հաղթող է ճանաչվել Ֆրանսիան ներկայացնող Լիսսանդրոն՝ «Oh Maman!» երգով, նա ստացավ 203 միավոր։ 

Շառլ Ազնավուրի հիմնադրամը հրապարակել է տեսանյութ, որտեղ հաղթողը կատարում է անվանի Շառլ Ազնավուրի հայտնի «For me formidable» երգը: