««Էկոակտիվիստների» յուրաքանչյուր հարձակման ետևում կան իրական զոհեր, կորուստներ». Թինա Կանդելակին՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման մասին

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին Տելեգրամի իր ալիքում մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների Լաչինի միջանցքի փակումը։

«Չարը միշտ ոչխարի դիմակի տակ է թաքնվում: Վերջին տարիներին այդ դիմակը բազմաթիվ կազմակերպությունները, մարդիկ և հիմնադրամներն են, որոնք իրենց բնապահպաններ և մարդու իրավունքների համար պայքարողներ են անվանում: Նրանք հարձակվում են մարդկանց, քաղաքների, պետությունների վրա:

Հազիվ կմկմացող աղջնակ Գրետա Թունբերգը մի քանի տարի առաջ բառացիորեն ծնկի բերեց ՄԱԿ-ի ղեկավարությանն ու եվրոպական երկրների ղեկավարներին՝ պահանջելով դադարեցնել աղտոտել աշխարհը: Երբ պարզվեց՝ նա մասնավոր կողմնորոշում ունի և նրա ելույթները գրվում են երրորդ անձանց կողմից, աղջիկը ջարդոնի պես դուրս շպրտվեց: Տիկնիկի ժամկետն անցավ, նրան դուրս շպրտեցին, նորերին բերեցին:

Վերջին կես տարում աշխարհի տարբեր քաղաքներն ու դրանց թանգարանները հարձակման են ենթարկվել Գրետա տիկնիկի հաջորդների`stopoil շարժման նոր «էկոակտիվիստների» կողմից: Ոճը նույնն է, փողը՝ նավթի արքաները։

Ադրբեջանը վատ օրինակ է վերցրել՝ Արցախի ճանապարհը փակելու նպատակով «բնապահպաններ» ուղարկելով:

Բայց ադրբեջանցին ո՜ւր, բնապահպանությունն ուր: Ադրբեջանցիներն իրենք էլ քաջատեղյակ են երկրում գտնվող աղբավայրերի, Կասպից ծովի աղտոտվածության մասին, այն մասին, որ Բաքուն, մեղմ ասած, ամենամաքուր տարածքը չէ աղտոտված տարածքներից, որտեղից թունավոր քամիներ են փչում:

Իսկ ի՞նչ կապ ունի Արցախը՝ կանաչ տարածքների, ամենամաքուր ջրերի երկիրը: Հավանաբար յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով և իր խնդիրները չփորձի թաքցնել հարևանների վրա հարձակումներ իրականացնելու մեջ:

Ամեն դեպքում, «էկոակտիվիստների» յուրաքանչյուր հարձակման ետևում կան իրական զոհեր, կորուստներ։ Արցախի դեպքում զոհերն ամենասովորական մարդիկ են, որոնք վստահաբար կապ չունեն բնապահպանության հետ, նրանց հարազատները, ովքեր մահանում են Արցախի հիվանդանոցներում, քանի դեռ ճանապարհը փակ է, երեխաներն ու բարեկամները, որոնք չեն կարողանում տեղաշարժվել, դպրոցականները, առաքիչներն ու վաճառականները,  տատիկներն ու պապիկները, որոնք Սուրբ Ծննդին իրենց հարազատներին չեն տեսնի:

Կարծում եմ՝ չկա ավելի վատ իրավիճակ, երբ սուտն ու ատելությունը քողարկվում են բարի նպատակների անվան տակ: Ինչպես գիտեք՝ վերջինը ճանապարհ հարթեց դժոխք», – գրել է Կանդելակին: