Քայլի Ջեններն առաջին անգամ բացահայտել է, թե ով է քույրերից իր սիրելին։ Նա այս մասին կիսվել է YouTube-ի իր նոր՝ «Overview of my 2022» տեսահոլովակում։
Նրա խոսքերով՝ «Դա իսկապես դժվար է, քանի որ ես հիմա սիրում եմ նրանց բոլորին։ Բայց կարծում եմ, որ այս տարի իմ սիրելի քույրը հավանաբար Քլոեն է: Այս տարի մենք շատ ավելի մտերմացել ենք։ Մենք մայրիկների փոքրիկ ակումբի մի մասն ենք, և դա մեծ գործ է»:
«Իմ սիրելի քույրիկը, որը երկրորդ տեղն է զբաղեցնում… Չգիտեմ: Գուցե Քենդալը: Ես իսկապես սիրում եմ նրանց բոլորին: Քիմը ևս շատ լավն էր։ Քորթնին, նրանք բոլորն իմ լավագույն ընկերներն են: Մենք լավ տարի անցկացրինք»,- ասել է Քայլին։
