Համացանցը ծիծաղում է Քեյթ Միդլթոնի զգեստի վրա

Սոցցանցերում ակտիվորեն կատակում են Քեյթ Միդլթոնի կանաչ զգեստի շուրջ, որով նա արքայազն Ուիլյամի հետ միասին ներկայացել է Earthshot Prize մրցանակաբաշխության ամենամյա արարողությանը։

Twitter-ի օգտատերերից մեկը գրել է. «Այս հանդերձանքի ընտրությունը պարզապես ընդգծում է, թե որքանով է նրա ոճաբանը անտեղյակ ինտերնետից»: Եվ դրանից հետո նրանց այլևս հնարավոր չէր կանգնեցնելը… Քեյթի զգեստի հետ կապված հսկայական թվով մեմեր տարածվեցին համացանցում. նրանք այն վերածեցին կմախքի, Հարրիի և Մեգանի նոր վավերագրական սերիալի պաստառի, ամուսնու դեմքին և այլ զվարճալի մեմերի: Եվ ամեն ինչ այն պատճառով, որ նրա զգեստը կանաչ է, ինչպես green screen-ը, որի վրա կարելի է տեղադրել այն ամենն, ինչ ցանկանում եք: