Բրյուս Ուիլիսի առողջական վիճակը վատացել է

Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսի առողջական վիճակը, ում մոտ այս տարվա մարտին աֆազիա էր ախտորոշվել, վատացել է։ Այս մասին հայտնել է RadarOnline հրատարակության ինսայդերը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ աստղը քիչ բան է կարողանում ասել և միշտ չէ, որ հասկանում է, թե ինչ են իրեն ասում։

«Բրյուսը չի կարող շատ խոսել, և նա կարծես թե չի հասկանում, թե ինչ են ասում ուրիշները: Այսպիսով, Էմման իսկապես դարձել է նրա ձայնն ու հաղորդակցողը: Չնայած առողջական վատթարացմանը, նրա սիրելիները փորձում են դիմանալ, հատկապես տոների նախօրեին: Կան օրեր, երբ նրանք տեսնում են նախկին Բրյուսից ինչ որ նշույլներ, բայց դրանք կարճատև են և շատ հազվադեպ», – ասել է աղբյուրը: