Իրինա Ալեգրովան բացահայտել է իր «գլխավոր թերությունը»

Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովան հարցազրույցում բացահայտել է իր գլխավոր թերությունը: Իրինա Ալեգրովան իր գլխավոր թերությունն է նշել «սարսափելի բնավորությունը»։

«Ես սարսափելի բնավորություն ունեմ։ Ես ներում եմ ամեն ինչ, մոռանում եմ ամեն ինչ։ Ես կարող եմ բռնկվել երկու վայրկյանում: Չեմ սիրում, երբ հոգիս են մտնում, եթե ես դա չեմ ցանկանում»,- անկեղծացել է Ալեգրովան:

Նա նաև նշել է, որ կարող է շատ բան պատմել իր մասին այն մարդուն, որին վստահում է։

Ալեգրովան հավելել է, որ իրեն հաջողվել է հանրաճանաչ դառնալ, սակայն սիրված դառնալն ավելի դժվար է եղել։ Ալեգրովան մի քանի սիրավեպ է ունեցել, որոնք ավարտվել են բաժանմամբ։