Որքա՞ն է նվազել այս տարի ռուս բլոգերների եկամուտը

Դեկտեմբերին բլոգերների եկամուտների տարեկան անկումը կազմել է մինչև 80%: Այդ մասին գրում է «Известия»-ն։ Պարզաբանվում է, որ նրանց մեծ մասը նրանք են, ովքեր չունեն բավարար համբավ և մեծ լսարան։

Սա հիմնականում վերաբերում է այն ոլորտներին, որտեղ օտարերկրյա գովազդատուներն ավելի գերակշռում են, օրինակ՝ նորաձևության, տեղեկատվական տեխնոլոգիաների և խաղերի ոլորտում: Այնուամենայնիվ, եկամուտները նվազել են նաև մանետիզացիայի անջատման, սոցիալական ցանցերի արգելափակման և երկրների միջև դրամական փոխանցումների հետ կապված դժվարությունների պատճառով:

Ավելի վաղ խոսվում էր այն մասին, թե որքան է թանկացել բլոգերների գովազդի արժեքը (իսկ այն թանկացել է)։ Ամռանը հայտնի դարձավ, որ Telegram-ում գովազդները մարտ-ապրիլին աճել են 32,9%-ով, իսկ ВКонтакте-ում՝ 92,5%-ով։ Սա հաշվարկվել է SocialJet-ում։