Պենելոպե Կրուսը՝ զգեստով, որը ոչ բոլորը կհամարձակվեին հագնել

Պենելոպե Կրուսը կարմիր գորգի վրա հայտնվել է «Immense» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ նա մարմնավորել է գլխավոր դերը։

Պաշտոնական ելքի համար դերասանուհին ընտրել է Chanel-ից ծայրահեղ կարճ լուք, որը համադրել է ցանցավոր զուգագուլպաների հետ։ Իսկ մազերի վրայի ժապավենով բանտն էլ ավելի կոկետություն է հաղորդել կերպարին (ի դեպ, Լիլի Քոլինզը ևս սիրում է այս աքսեսուարը)։

Հիշեցնենք, որ L’immensità ֆիլմը պատմում է երեք երեխաների մոր մասին, ով ենթարկվել է ամուսնու բռնության։ Դրաման, որը տեղի է ունենում անցյալ դարի 70-ականներին Հռոմում, նկարահանվել է իտալացի ռեժիսոր Էմանուելե Կրիալեզեի կողմից։