Քայլի Ջենները նկարահանվել է տարօրինակ կերպարով

Կարծես թե Քայլի Ջենները պատրաստ է դիմավորել Նոր տարին. Ռեալիթի հեռուստաաստղը հրապարակել է իր կերպարը, որով կդիմավորի 2023թ.

Քայլին վառ կոստյումով նկար է հրապարակել՝ բալակլավայով։ Այն հիանալի ընդգծեց աստղի կազմվածքը։ «Սպասում եմ Ձմեռ պապին»,- մակագրել է մոդելը հրապարակումը։ Բայց, իհարկե, շատ քչերը կհամարձակվեին կրկնել աստղի կերպարը։

Քայլիի նախօրեին ամփոփել է անցնող տարին. Իր նոր՝ «Overview of my 2022» տեսահոլովակում նա բացահայտել է, թե ով է իր սիրելի քույրը։ «Դա իսկապես դժվար է, քանի որ ես հիմա սիրում եմ նրանց բոլորին: Բայց կարծում եմ, որ այս տարի իմ սիրելի քույրը հավանաբար Քլոեն է: Այս տարի մենք շատ ավելի մտերմացել ենք»: