Օրվա տեսանյութը. Ջոնի Դեփը ներկայացել է Կապիտան Ջեք Ճնճղուկի կերպարով՝ ի աջակցություն անբուժելի հիվանդ երկրպագուի

Ջոնի Դեփն օգնել է իրականություն դարձնել փոքրիկ երկրպագուի երազանքը՝ ուղարկելով նրան ջերմ հաղորդագրություն և աջակցելով նրան սրտի անբուժելի հիվանդության դեմ պայքարում:

Դերասանը զարմացրել է 11-ամյա յութուբեր Քորիին հուզիչ տեսաուղերձով և հեռախոսազանգի միջոցով՝ հագնվելով խորհրդանշական կապիտան Ջեք Ճնճղուկի կերպարանքով։ Որքա՞ն ժամանակ է, որ մենք նրան չէինք տեսել այս կերպարում։ (Դեփը հեռախոսազրույցի ժամանակ նույնիսկ ձևացրել է, թե ծովահենների նավի վրա է):

Հաղորդվում է, որ Քորին երկու անգամ սրտի փոխպատվաստում է տարել և գտնվում է պալիատիվ խնամքի տակ, բայց ցանկանում է հնարավորինս շատ YouTube բաժանորդներ ունենալ, որով էլ Ջոնին օգնեց նրան: Դերասանը նրան ասել է. «Քեզ հաջողություն եմ մաղթում, ես քո թիվ մեկ երկրպագուն եմ՝ կապիտան Քորի, իմ ողջ հարգանքով ու սիրով»։

«Կապիտան Քորի… Ինչպես ես հասկանում եմ, դու իսկական յութուբեր ես… Այսպիսով, այն, ինչ ես կցանկանայի ասել, այն է, որ ես կուզենայի բաժանորդագրվել ձեր ալիքին և իմ բոլոր ընկերներին ասել, որ բաժանորդագրվեն ձեզ», – շարունակել Ջոնին տեսանյութում: