Ինչպիսին է այժմ Թոբի Մագուայերի մեծացած դուստրը

«Բաբելոն» ֆիլմի երեկվա պրեմիերան համախմբել է բազմաթիվ աստղերի։ Հյուրերի թվում էր Թոբի Մագուայերը, ով միջոցառմանը ներկայացել էր իր 16-ամյա դստեր՝ Ռուբիի ընկերակցությամբ։ Նշենք, որ դերասանն առաջին անգամ է հանրային միջոցառմանը ներկայացել դստեր հետ։

Նրանց համար, ովքեր չգիտեին, Ռուբին Թոբիի դուստրն է իր նախկին կնոջից՝ Ջենիֆեր Մայերից։ Ի դեպ, դերասանն ու ոսկերչական դիզայները նաև 13-ամյա որդի ունեն՝ Օտիսը։

Հիշեցնենք, որ «Բաբելոնը» էպոս է, որը տեղի է ունենում 1920-ական թվականներին Լոս Անջելեսում: Ռեժիսորն է Դեմիեն Շազելը։ Ֆիլմում նկարահանվել են Բրեդ Փիթը, Մարգո Ռոբին, Թոբի Մագուայրը և Օլիվիա Ուայլդը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 25-ին։