Անջելինա Ջոլին դստեր հետ հազվագյուտ լուսանկար է հրապարակել

Անջելինա Ջոլին փորձում է չգովազդել իր անձնական կյանքը. սակայն երբեմն նա դեռ երկրպագուների հետ կիսվում է իր երեխաների հետ լուսանկարներով։ Օրերս հոլիվուդյան դերասանուհին լուսանկար է հրապարակել դստեր՝ Զահարա Մարլիի հետ։

Լուսանկարում Անջելինան կանգնած է դստեր և Միացյալ Նահանգների սենատորներից մեկի հետ։ Դերասանուհին հպարտությամբ ու սիրով է նայում Զահարային, ով շփվում է քաղաքական գործչի հետ։

Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ունեն վեց երեխա՝ Մեդոքս Սիվանը, Պաքս Թիենը, Նոքս Լեոնը, Զահարա Մարլին, Շայլո Նուվելը և Վիվիեն Մարշելինը։ Բոլորը կրում են Ջոլի-Փիթ ազգանունը: Նշենք, որ երեքը՝ Շայլոն, Նոքսը և Վիվիենը, կենսաբանական են: