Լավագույն դուետ. Քիմ Քարդաշյանը դիտարժան կերպով ցուցադրել է կատարյալ կազմվածքը

Քարդաշյան-Ջեններ աստղային ընտանիքը հաճախ է միասին հավաքվում։ Այս անգամ հանդիպման առիթը Քորթնի Քարդաշյանի որդու՝ Մեյսոնի ծննդյան օրն էր, որին նա լույս աշխարհ է բերել իր նախկին ամուսնուց՝ Սքոթ Դիսիկից։ Խնջույքին եղել է նաև Քիմ Քարդաշյանը։

Ոչ վաղ անցյալում Քիմ Քարդաշյանը ներկել էր մազերը։ Աստղը փոխել է միայն մազերի գույնը, բայց ինչպես է փոխվել նրա արտաքինը։ Ռեալիթի հեռուստաաստղը երեկույթին հագել է տոպ և կաշվե տաբատ։ Իսկ կերպարն ամբողջացրել է թանկարժեք զարդերով ու փոքրիկ պայուսակով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվեցին։ Ամուսնալուծության գործընթացի շրջանակներում Յեն համաձայնել է Քարդաշյանին սեփականության իրավունք տալ 4,5 միլիոն դոլար արժողությամբ տան վրա, որը գտնվում է Հարավային Կալիֆորնիայի իր առանձնատան մոտ: