Սելենա Գոմեսը մեկնաբանել է իր աղետալի կերպարը Met Gala 2018-ում

Երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը Glamour-ի հետ խոսել է իր «ամենահիշարժան բյութի-աղետի»՝ 2018 թվականի Met Gala-ի մասին:

Այնտեղ երգչուհին հայտնվել է ապշեցուցիչ սպիտակ զգեստով, սակայն, ինչպես Սելենան է ասել, այդ պահին կենտրոնացած է եղել միայն սխալ արևայրուքի վրա (ինչպես ամբողջ համացանցը միջոցառումից հետո)։

«Երբ մի քանի տարի առաջ պատրաստվում էի Met Gala-ին, մենք արևապաշտպան լոսյոն քսեցինք, և այն հիանալի տեսք ուներ: Բայց գիշերը այն գնալով ավելի ու ավելի էր մգանում։ Երբ նստեցի, տեսա իմ լուսանկարը և այն ամբողջովին նարնջագույն տեսք ուներ։ Եվ ահա ես այս հեղինակավոր միջոցառմանն եմ, և իմ առաջին միտքը հետևյալն էր՝ «Ես պետք է հեռանամ այստեղից»: