Դրեյքը 1 միլիոն դոլար խաղադրույք է կատարել Արգենտինայի հաղթանակի վրա, բայց միևնույն է՝ պարտվել է

Երեկ տխուր էին ոչ միայն Ֆրանսիայի հավաքականի երկրպագուները, այլև Դրեյքը։ Ռեփերը մեկ միլիոն դոլար է կորցրել աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հաղթանակի վրա խաղադրույք կատարելով։

Բանն այն է, որ նա խաղադրույք է կատարել, որ թիմը հիմնական ժամանակում հաղթելու է Ֆրանսիային, սակայն Արգենտինայի հավաքականը գավաթը նվաճել է միայն 11 մետրանոց հարվածաշարում։ Արտիստը կորցրել է 2,75 միլիոն դոլար։

Ի դեպ, համացանցի օգտատերերը կարծում են, որ կա «Դրեյքի անեծքն է»։ Ինչպես գիտեք, ցանկացած թիմ և մարզիկ, որոնց վրա Դրեյքը խաղադրույք է կատարում, պարտվում են: