Ավելին, քան երգչուհի. Ադելը կթողարկի ներքնազգեստի իր բրենդը

Ադելը նախատեսում է թողարկել ներքնազգեստի և աքսեսուարների սեփական ապրանքանիշը։ Երգչուհին արդեն դիմել է «1, 2, Free» անվանումով ապրանքանիշի գրանցման համար։ Բացի հագուստից, Ադելը պատրաստվում է վաճառել զարդեր և օծանելիք։

«Այս բիզնեսը նրան թույլ կտա վաճառել ապրանքների լայն տեսականի, հատկապես ԱՄՆ-ի շահութաբեր շուկայում, որտեղ նա մեծ ժողովրդականություն է վայելում»,- The Sun-ին ասել է ինսայդերներից մեկը: «Դա ցույց է տալիս, որ Ադելը ոչ միայն հիանալի կատարող է, այլև խելացի գործարար կին», – շարունակել է նա:

Ադելը վերջերս խոստովանել է, որ ամուսնուց ցավալի ամուսնալուծությունից հետո օրական հինգ անգամ թերապիայի է հաճախել: