Արքայազն Ուիլյամը մասնակցել է իր նախկին ընկերուհու հարսանիքին

Նայելով հանգիստ և միշտ թագավորական զուսպ կեցվածքով բազմազավակ հորը՝ արդեն դժվար է հիշել նրա բուռն Դոն Ժուանի երիտասարդությունը։ Բայց ինչ եղել է, եղել է՝ մինչ արքայազն Ուիլյամը 2003 թվականին կհանդիպեր Քեյթ Միդլթոնին․ նա այդ ընթացքում հասցրել էր հարաբերություններ սկսել միանգամից մի քանի աղջիկների հետ։ Նրա առաջին լուրջ հարաբերությունները սկսվել են ուսումն ավարտելուց անմիջապես հետո՝ 2000 թվականին. Ռոզ Ֆարկուհարը, ում հետ Ուիլյամը ծանոթացել է պոլո-ակումբում, դարձել է արքայազնի ընտրյալը։ Ռոուզը երգիչ-երգահան է, ով ելույթ է ունեցել բրիտանական The Voice-ում և այժմ զբաղվում է բիզնես զարգացմամբ Բելվուար ամրոցում:

Սիրավեպն արագ ավարտվել է, բայց Ռոուզն ու Ուիլյամը միշտ լավ հարաբերությունների մեջ են եղել: Նրանք հաճախ են հանդիպում հանրային միջոցառումներին և ընդհանուր ընկերների հարսանիքներին: Եվ Ֆարկուհարը իր հարսանեկան արարողությունը ևս հրավիրել է արքայազնին: Ականատեսների վկայությամբ՝ Ուիլյամը տոնակատարությանը եկել է առանց կնոջ, իսկ հետո զվարճալի երեկո է անցկացրել ընկերների շրջապատում։

Զարմանալիորեն, Ռոուզը Ուիլյամի միակ նախկինը չի եղել միջոցառմանը: Քեյթի հետ հանդիպելուց առաջ նրա վերջին ընկերուհին՝ Օլիվիա Հանթը, նույնպես մասնակցել է արարողությանը ամուսնու հետ։