Էմբեր Հերդը հայտնել է, որ հարթել է իր տարաձայնությունները Ջոնի Դեփի հետ

Կարծես ամեն բան հարթվեց: Էմբեր Հերդն ու Ջոնի Դեփը վերջապես համաձայնության են եկել։ Այս մասին Էմբերը հայտնել է սոցիալական ցանցերում:

Էմբերն ու Ջոնին պայմանավորվել են, որ դերասանուհին հոլիվուդյան դերասանին վճարի մեկ միլիոն դոլար։ Էմբերը վերաքննիչ դատարաններ բողոքներ է ներկայացրել, սակայն, ինչպես ինքն է խոստովանում՝ այլևս չի հավատում արդար դատավարությանը:

Խաղաղ կարգավորման պայմանագրի համաձայն՝ Էմբեր Հերդը Ջոնի Դեփին կվճարի ընդամենը 1 մլն դոլար։ Դատարանի որոշումը նույնպես ուժի մեջ է։

Դերասանի ներկայացուցիչներն ընդգծել են, որ խոսքը ամենևին էլ փողի մասին չէ, այլ ճշմարտության։

«Մենք ուրախ ենք պաշտոնապես փակել այս ցավալի էջը պարոն Դեփի համար»,- TMZ-ին ասել են «Կարիբյան ծովի ծովահենների» աստղի փաստաբանները:

Հիշեցնենք, որ ամռան սկզբին երդվյալ ատենակալները միաձայն Էմբեր Հերդին մեղավոր ճանաչեցին Ջոնի Դեփի դեմ գործով և նրան պարտադրեցին փոխհատուցում վճարել դերասանին 15 միլիոն դոլարի չափով։