Հնդկաստանում տղամարդը «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմը դիտելիս մահացել է սրտի կաթվածից

Հնդկաստանում տղամարդը մահացել է սրտի կաթվածից՝ հոլիվուդյան նոր «Ավատար. Ջրի ճանապարհը» գիտաֆանտաստիկ ֆիլմը դիտելիս: Այդ մասին գրում է NME-ն։

Լակշմիրեդդի Սրինուն ուշագնաց է եղել կինոթատրոնում ֆիլմի ցուցադրության կեսին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որից հետո հայտարարել են, որ մահացած է։

«Զարկերակները կարող են պայթել, և դա կարող է հանգեցնել հանկարծակի սրտի կանգի», – մեկնաբանել է բժիշկը Սրինուի մահը:Բժիշկները ենթադրել են, որ տղամարդը կարող էր գերհուզված լինել ֆիլմը դիտելիս։ Հայտնի է, որ վերջերս նա հիվանդացել էր կորոնավիրուսով։