Քեթրին Զետա Ջոնսը խոստովանել է, որ «սիրում է» Մեսիին և պատմել ամուսնու արձագանքի մասին (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսը, Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի դիտումից հետո, հայտարարել է, որ «սիրում է» Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին: Ինչպես գրում է Daily Mail-ը, գեղեցկուհին այս մասին գրել է ինստագրամյան էջում:

«Լավագույն հանդիպումը, որ երբևէ տեսել եմ, երբևէ: Տեսեք, ես երկրպագում եմ «Պարի Սեն Ժերմեն»-ին, ինչո՞ւ, որովհետև սիրում եմ ֆրանսիացիներին… Բայց դուք պետք է հասկանաք, որ ես սիրում եմ Մեսիին: Ամուսինս դրան նորմալ է վերաբերվում… Արգենտի՜նա, օլե՜»,-գրել է դերասանուհին:

Նշենք, որ 53-ամյա Զետա Ջոնսն ու 78-ամյա Դուգլասն ամուսնացած են 22  տարի: