Մեսիի լուսանկարը ռեկորդ է սահմանել Instagram-ում՝ գերազանցելով հանրահայտ հավկիթի լուսանկարին

Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի՝ Աշխարհի առաջնության գավաթը ձեռքին լուսանկարը դարձել է Instagram-ի պատմության մեջ ամենաշատ հավանում հավաքածը՝ շրջանցելով հանրահայտ հավկիթի պատկերին։

Լուսանկարն արվել է այն բանից հետո, երբ Արգենտինան հաղթել է Ֆրանսիային կիրակի կայացած Աշխարհի գավաթի եզրափակչում:

Լուսանկարն այս պահին հավաքել է 68,2 մլն հավանում, մինչդեռ World Record Egg էջում հրապարակված հավկիթի պատկերն ունի 55,954 մլն հավանում:

Սակայն Instagram-ի ամենաշատ հետևորդ ունեցող անձնավորությունը շարունակում է մնալ ֆուտբոլիստ Ռոնալդուն՝ ապշեցուցիչ 519 միլիոն հետևորդ ցուցանիշով: