Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն խոսել է որդու կորստի մասին. «Այս տարին ամենադժվարն էր իմ կյանքում»

Ապրիլին Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը սարսափելի լուր հայտնեցին. մահացել էր զույգի նորածին որդին. «Խորը վշտով հայտնում ենք մեր փոքրիկի մահվան մասին։ Սա ամենամեծ ցավն է, որը կարող է ապրել ցանկացած ծնող: Միայն մեր աղջկա ծնունդն է մեզ ուժ տալիս այս պահը հույսով և երջանկությամբ ապրելու»,- կիսվել էր զույգը։

Ութ ամիս անց Ջորջինան հարցազրույց է տվել իսպանական Elle-ին, որտեղ շոշափել է ցավոտ թեմա։ «Այս տարին իմ կյանքում ամենադժվարն էր. Ամենաուրախ պահը դարձավ ամենատխուրը և կմնա մեզ հետ ամբողջ կյանքում»,- հակիրճ պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին։

Բացի այդ, աղջիկը կիսվել է ֆուտբոլիստի հետ իր ծանոթության պատմությամբ։ «Ես և Կրիշտիանուն սիրահարվեցինք առաջին հայացքից։ Երբ առաջին անգամ տեսա նրան, ինձ թվաց, թե ժամանակը կանգ է առել։ Այսքան գեղեցիկ, այդքան ուշադիր տղամարդ չէի տեսել… Սա իմ աչքերի տեսած ամենագեղեցիկ տղամարդն է։ Եվ այո, ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընկերուհին եմ: Ակնհայտ է, որ նրա հետ հարաբերություններն ինձ թույլ տվեցին իրականացնել իմ երազանքներից շատերը, բայց միշտ, թե՛ նրան հանդիպելուց առաջ, թե՛ հետո, ես նույն կիրքն եմ դրել այն ամենի մեջ, ինչ արել եմ… Երբ աշխատում էի որպես հավաքարար, վաճառող և մոդել», – նշել է Ջորջինան։