«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի պրոդյուսերը հույս ունի, որ Ջոնի Դեփը կվերադառնա իր դերին

«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում աջակցություն է հայտնել դերասան Ջոնի Դեփին։

«Կցանկանայի, որ նա վերադառնար ֆիլմաշար։ Նա ընկեր է, հիանալի դերասան, և, ցավոք, անձնական կյանքն առկա է այն ամենում, ինչ մենք անում ենք», – մեկնաբանել է Բրուքհայմերը:

Պրոդյուսերը նաև նշել է, որ ոչինչ չգիտի Disney-ի՝ Դեփին առաջիկա նախագծերում ընդգրկելու ծրագրերի մասին։

«Մենք փորձեցինք սպանել Ջեք Ճնճղուկին։ Չստացվեց»,- ասել է Բրուքհայմերը։

Ջոնի Դեփը մարմնավորել է Ջեք Ճնճղուկին ֆրանշիզի բոլոր 5 ֆիլմերում: