Մեգան Ֆոքսը վերածվել է գայթակղիչ Բարբի տիկնիկի

Մեգան Ֆոքսը և Machine Gun Kelly-ն պատկանում են այն զույգերի թվին, որոնք մշտապես ներկայանում են ոճային, տեղ-տեղ նաև էպատաժային կերպարներով: Վերջին շրջանում նրանք ավելի քիչ են հայտնվել հանրության առջև, ուստի այժմ նրանց յուրաքանչյուր ելք փոքրիկ սենսացիա է դառնում մամուլի ու երկրպագուների համար։ Երեկ երեկոյան սիրահարներին նկատել են Լոս Անջելեսում։ Նրանք ժամադրության են գնացել Catch Steak-ում:

Մեգանին և Քոլսոնին կրկին հաջողվել է զարմացնել բոլորին իրենց հանդերձանքով։ Այս անգամ ռոք երաժիշտը ներկայացել է սպիտակ կտրվածքով տոպով, սպորտային տաբատով, լայն օձիքով մուշտակով և լոզունգներով և վարդագույն տակացուներով կոշիկներով։ Դերասանուհին ամբողջությամբ վերածվել է Բարբի տիկնիկի՝ կրելով կորսետ, փայլուն կիսաշրջազգեստ, փետուրներով վարդագույն կարդիգան և պլատֆորմով կոշիկներ։

Ի դեպ, Մեգանի և Քոլսոն Բեյքերի հարաբերությունները շարունակում են արագ զարգանալ։ Այս տարվա հունվարին Machine Gun Kelly-ն ամուսնության առաջարկություն արեց իր սիրելիին։ Խոսակցություններ կան, որ հարսանիքի համար դերասանուհին կարող է ընտրել սև զգեստ։ Թվում է, թե դրանով ոչ մեկին չեք զարմացնի, բայց կարծում ենք, որ Մեգանն անպայման ինչ-որ բան կմտածի։