Սնուփ Դոգն առաջարկել է իր թեկնածությունը Twitter-ի ղեկավարի պաշտոնում

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը Twitter-ում հարցում է անցկացրել՝ սոցցանցի օգտատերերին հարցնելով, թե արդյոք նա պետք է գլխավորի այն։

3,3 մլն հարցվածների 81%-ը քվեարկել է, որպեսզի ռեփերը դառնա սոցցանցի ղեկավար՝ ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկի փոխարեն։

Միևնույն ժամանակ Մասկը նախկինում հարցում էր սկսել, թե արդյոք նա պետք է շարունակի գլխավորել Twitter-ը, և միլիարդատիրոջ հեռանալու օգտին քվեարկել էր 57,5%-ը՝ 17 միլիոն մասնակիցներից։

Ավելի վաղ Իլոն Մասկը պատասխանել էր Twitter-ի ղեկավարի պաշտոնից իր հեռանալու մասին հարցմանը։ Նա ասել էր, որ մոտ ապագայում ընկերության ներսում չի լինի իրավահաջորդ, ով կգլխավորի սոցցանցը գլխավոր տնօրենի պաշտոնը իր հեռանալու դեպքում։ «Խնդիրը գործադիր տնօրեն գտնելը չէ, խնդիրը գլխավոր տնօրեն գտնելն է, ով կկարողանա կենդանի պահել Twitter-ը»,- եզրափակել է Մասկը: