Նաստյա Իվլեևան սեր է խոստովանել հայ բլոգեր Կագրամանովին

Բլոգեր Նաստյա Իվլեևան Telegram-ի իր ալիքում խոստովանել է իր ջերմ զգացմունքները գործընկեր Ռոման Կագրամանովի նկատմամբ։

«Սիրում եմ Կագրամանովին ամպի չափ»,- գրել է աստղն իր անձնական բլոգում։ Վերջին շրջանում հայտնիները մասնակցում են համատեղ նախագծերի, այդ թվում՝ Пятница հեռուստաալիքի «Тревел-баттл» շոուում նկարահանվելուն։

Ավելի վաղ Նաստյա Իվլեևան ֆոտոշարք էր հրապարակել «Монастырь» սերիալի անկողնային տեսարանի նկարահանումներից։ Նա հայտարարել է, որ դա իր կյանքի «ամենաերջանիկ օրն էր»։ «Монастырь» սերիալը թողարկվել է նոյեմբերի 19-ին «Kinopoisk»-ով։ Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Մոլոչնիկովը։