Օրվա թիվը. Ջո Ջոնասը և Սոֆի Թյորները վաճառում են տունը 17 մլն դոլարով՝ գնելուց մեկ տարի անց

Ջո Ջոնասը և Սոֆի Թյորները վաճառում են իրենց ապշեցուցիչ առանձնատունը Մայամիի բացառիկ Bay Point թաղամասում 17 միլիոն դոլարով:

Զույգը Լոս Անջելեսից Մայամի է տեղափոխվել անցյալ տարվա սեպտեմբերին, այն ժամանակ նրանք գույքը գնել են 11 միլիոն դոլարով:

Ջոյի և Սոֆիի մոտ 10500 քառակուսի ֆուտ տունն ունի վեց ննջասենյակ և ութուկես լոգասենյակ: Այն կառուցվել է 1980-ականներին և, ըստ նկարագրության, «հիշեցնում է Ֆրենկ Լլոյդ Ռայթի լեգենդար ստեղծագործությունները»։