Հղի Քրիսի Թեյգենը բիկինիով արևայրուք է ընդունում լեռների ֆոնին

Քրիսի Թեյգենն ու Ջոն Լեջենդը շուտով բազմազավակ ծնողներ են դառնալու։ Զույգը սպասում է երրորդ երեխայի ծնունդին։ Ի տարբերություն շատ աստղերի, զույգը հաճախ է կիսվում լուսանկարներով և խոսում իրենց անձնական կյանքի մասին։

Օրերս Քրիսին նոր լուսանկար է հրապարակել։ Մոդելը կեցվածք է ընդունել փոքրիկ բիկինիով։ Աղջիկը հրաժարվել է դիմահարդարումից և մազերը հավաքել է հանգիստ փնջի մեջ։ Հատուկ ուշադրության է արժանի ֆոնը՝ հոյակապ լեռներ և մաքուր ջուր։ Իսկապես գեղեցիկ է։

Հիշեցնենք, որ Քրիսին և Ջոնը երկար ժամանակ փորձել են երեխա ունենալ։ Անցյալ ձմռանը մոդելը հայտարարեց, որ 2020 թվականին վիժումից հետո կրկին պատրաստվում է IVF պրոցեդուրաներին։