Երկուսը մեկում. Ռոզի Հանթինգթոն-Վայթլին բիկինիով ցուցադրել է կազմվածքը, ինչպես նաև մեծացած երեխաների հազվագյուտ լուսանկարները

Ռոզի Հանթինգթոն-Վայթլին իր սոցիալական ցանցերում կիսվել է թե՛ թեժ, թե՛ հուզիչ լուսանկարներով: Առաջինը հայելու մեջ նրա ֆիրմային լուսանկարներն են, բայց այս անգամ բիկինիով, իսկ երկրորդը՝ նրա մեծացած երեխաների կադրերը։

Մոդելը ցուցադրել է իր անհավանական կազմվածքը ծննդաբերությունից մեկ տարի անց՝ վառ կարմիր բիկինիով՝ 10 ամսական դուստր Իզաբելլան գրկին։ Ռոզիին նաև այլ նկարներ է տարածել՝ ցուցադրելով իր շքեղ կազմվածքը։

Բացի այդ, Ռոզիին ցույց է տվել իր երեխաներին՝ Իզաբելլային և հինգ տարեկան որդուն՝ Ջեքին, նավով զբոսանքի ժամանակ և բազմաթիվ այլ հտաքրքիր կադրերում: Մի փոքր տարօրինակ է, որ բոլոր լուսանկարներում չեն երևում երեխաների դեմքերը, քանի որ մոդելն արդեն հասցրել է ցուցադրել դստերը։

Հիշեցնենք, որ Ջեյսոն Սթեթհեմն ու Ռոզին միասին են ավելի քան 12 տարի։ Նրանք սկսել են հանդիպել 2010 թվականի ապրիլին և առաջին անգամ ծնողներ են դարձել 2017 թվականին։ Զույգը մեծացնում է 5-ամյա որդուն՝ Ջեք Օսկարին, իսկ փետրվարին նրանք երկրորդ անգամ ծնող դարձան․ ծնվել է նրանց դուստրը՝ Իզաբելլան։