Անդրեասյանը սերիալ կնկարահանի Դրագունսկու «Դենիսկայի պատմվածքները» շարքի հիման վրա

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտնել է, որ 2023 թվականին կսկսի աշխատել Վիկտոր Դրագունսկու «Դենիսկայի պատմվածքները» շարքի հիման վրա սերիալի նկարահանումների վրա, ինչպես նաև ծրագրում է լիամետրաժ ֆիլմ և մուլտսերիալ նկարահանել ։

«Մենք ձեռք ենք բերել Վիկտոր Դրագունսկու «Դենիսկայի պատմվածքները» հանրաճանաչշարքի իրավունքները․.. Առաջիկա յոթ տարիներին կնկարահանենք հինգ եթերաշրջան, լիամետրաժ ֆիլմ և մուլտսերիալ», – գրել է ռեժիսորը սոցցանցերում։

Անդրեասյանն ավելացրել է, որ պայմանագիրը ստորագրվել է «բառացիորեն երկու օր առաջ»:

Հաջորդ տարի կմեկնարկեն նկարահանման աշխատանքները։