Քեյթ Միդլթոնը պատմել է, թե ինչու էր Եղիսաբեթ II թագուհին ամենաշատը սիրում Սուրբ Ծնունդը

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը բացահայտել է պատճառը, թե ինչու է Եղիսաբեթ II-ն ավելի շատ սիրում Սուրբ Ծնունդը, քան մյուս տոները։ «Gazeta.ru»-ն գրում  է, որ այդ մասին նա խոսել է ամանորյա կարճ տեսաուղերձում։

«Նորին մեծության համար Սուրբ Ծնունդն հոգեհարազատ էր, և նա այն ընկալում էր որպես ժամանակ, որը միավորում էր մարդկանց և հիշեցնում հավատքի, ընկերության և ընտանիքի կարևորության, ինչպես նաև կարեկցանքի և ցավակցելու դրսևորման անհրաժեշտության մասին»,-ասվում է ուղերձում:

Քեյթ Միդլթոնը նաև հավելել է, թե ինչու է ինքը սիրում այս տոնը։

«Անցյալ տարվա իրադարձությունն ինձ հիշեցրեցին, թե ինչ եմ ես ես ամենաշատը սիրում Սուրբ Ծննդը՝ տեսնելով, որ մարդիկ հավաքվում են, տոնում և ապրում են հատուկ պահեր՝ միաժամանակ մտածելով անցած տարվա մասին»,-եզրափակել է Ուելսի արքայադուստրը:

Աղբյուր` Panorama.am